ՔՊ֊ն ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, այլև կորցրել է բարոյական օրիենտիրները․ Մարության
Երկու տարի առաջ իմպիչմենտի ենթարկեցին ընտրված քաղաքապետին առանց որևէ հիմնավոր մեղադրանքի։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
«Մենք այս տարի պատմության ընթացքում մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել և երկրում հազարավոր արցախցի փախստական ունենք, որոնց հարցերը դեռ շատ հեռու են լուծված լինելուց, էլ չասաց հարցի բարոյական կողմը։ Ի՞նչն ենք մենք տոնում այդ բուռն տոնակատարություններով։ ՔՊ֊ ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին և ներքին քաղաքականությունը, այլև կորցրել է իր բարոյական օրիենտիրները, իսկ ոմանք դրանք երբեք չեն ունեցել»,- ասաց Մարությանը։
Մանրամասները` տեսանյութում