Մեծ Բրիտանիայի բնակչուհի 29-ամյա Շանթել Բրոտոնը լույս աշխարհ է բերել յուրահատուկ երկվորյակներ՝ տարբեր մաշկի գույներով։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Տղան՝ Այրոն անունով, և աղջիկը՝ Ազիրան, ծնվել են 2022 թվականի ապրիլին Նոթինգհեմի քաղաքային հիվանդանոցում։ Կնոջ խոսքով՝ ծնվելուց անմիջապես հետո երեխաները նույն մաշկի գույնն են ունեցել, սակայն մի քանի ամիս անց Ազիրան շատ ավելի մուգ է դարձել, քան եղբայրը:
Ներկայումս երեխաների արտաքինը զգալիորեն տարբերվում է՝ տղան ունի բաց մաշկ և կանաչ աչքեր, իսկ աղջիկը՝ մուգ մաշկ և շագանակագույն աչքեր։
Մայրն ասել է, որ երեխաները գրավում են մարդկանց ուշադրությունը, երբ ընտանիքը դուրս է գալիս։ Նրա խոսքով՝ անցորդներին հաճախ հետաքրքրվում են ծնողներից՝ արդյոք երկու երեխաներն էլ ազգականներ են։