Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին

Խեցգետիններ
Մայիսի կգնահատվեն Խեցգետինների բոլոր աշխատանքային ձեռքբերումներն ու ջանքերը։ Ձեզ կարող են առաջարկել անսպասելի առաջխաղացում կամ աշխատավարձի բարձրացում: Ոչ մի դեպքում չպետք է հապաղեք, զգուշացնում է աստղագուշակը։ Բախտը պոչից բռնիր, և այդ ժամանակ հարստությունը բառացիորեն կընկնի ձեր գլխին: Բացի այդ, աստղերը հայտնում են, որ մայիսը Խեցգետինների համար նոր բան սկսելու լավագույն շրջանն է։
Կարիճ
Կենդանակերպի այս նշանը վաղուց պատրաստ է կյանքում փոփոխությունների։ Դրանք սկսելու լավագույն ժամանակը մայիսն է, հայտնում է Աննա Քլայնը։ Աստղաբանի կարծիքով՝ փողը անսպասելիորեն կմտնի Կարիճների կյանք։ Սա կարող է լինել հաջողված աշխատանքային նախագիծ կամ հոբբի, որը կսկսի եկամուտ բերել: Աստղերը խորհուրդ են տալիս չհրաժարվել նոր առաջարկներից ու փորձել ամեն ինչ։ Գլխավորը չչարաշահել ալկոհոլը և մոռանալ ծուլության մասին։
Ձուկ
Ի տարբերություն նախորդ երկու նշանների՝ Ձկների գլխին անսպասելի հարստություն չի ընկնի։ Ֆինանսապես կայունանալու համար հարկավոր է սկսել գումար խնայել, հայտնում է աստղագուշակը։ Ըստ մասնագետի՝ մայիսից սկսած շատ ավելի հեշտ կլինի խնայել. Ապագայում Ձկները կկարողանան ավելացնել իրենց խնայողությունները՝ դրանք շահավետ ներդնելով։