Սկսել ենք հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել․ Առաքելյան

Սկսել ենք հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

««Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհներին լուսավորության բացակայությունը պատճառ է դառնում ավտովթարների՝ շատ հաճախ մահվան ելքով։

Եվ ահա, մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել։

Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին լուսավորված ճանապարհներով։

Ծրագիրը շարունակական է։

Բարի գալուստ ապրելու երկիր»։