Ինչ են քննարկել և ինչի շուրջ են համաձայնության եկել Ռուսաստանը և Ուկրաինան

Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններն ավարտվել են։
«Մենք գոհ ենք արդյունքից, պատրաստ ենք շարունակել շփումները»,- ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
Ուկրաինական պատվիրակությունը խնդրել է պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններ, Ռուսաստանի Դաշնությունը դա հաշվի է առել։
Ռուսաստանն և Ուկրաինան կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցությունները փոքր, բայց դրական ազդանշան են։
Ուկրիանական կողմը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։