Ոչ ես և ոչ էլ իմ որդին տելեգրամյան հաշիվ չունենք, կեղծ հաշիվներ են բացվել․ Ռուզաննա Խաչատրյան

Ոչ ես և ոչ էլ իմ որդին տելեգրամյան հաշիվ չունենք, կեղծ հաշիվներ են բացվել․ Ռուզաննա Խաչատրյան

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի հայրենակիցներ

Սույնով տեղեկացնում եմ, որ իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ, և այսօր լուսադեմին` ժամը 05։30֊ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։

Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք։