Նիկոլի մեջ հանճարեղ բան կա՝ էս քանակի արվեստագետ չի հաջողվել «փչացնել» ՀՀ ոչ մի ղեկավարի

Նիկոլի մեջ հանճարեղ բան կա՝ էս քանակի արվեստագետ չի հաջողվել «փչացնել» ՀՀ ոչ մի ղեկավարի

Նիկոլի մեջ մի հանճարեղ բան վսյո ժե կա` էս քանակի արվեստագետ չի հաջողվել «փչացնել» անկախ Հայաստանի ոչ մի ղեկավարի: Այս մասին գրում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

««Նախկինների» ժամանակ նրանցից շատերը ուղղակի շարքային պոդխալիմներ էին` հերթ էին կանգնում Տարոն Մարգարյանին մոտենալու կամ Սերժ Սարգսյանի ուղղակի հայացքը «բռնելու» համար: Մշակութային էլիտա լինելու և կոչումներ ստանալու համար շատ քիչ բան էր պահանջվում`

ընդամենը «վատ չլինել» իշխանության հետ:
նիկոլը արեց դաժան, բայց մյուս կողմից արդար բան` հենց նույն էդ մարդկանց անցկացրեց 44-օրյայի, 5000 զոհերի, Արցախի բլոկադայի ու հետո թուրքին հանձնելու միջով: 

Մշակութային էլիտա կոչվելու և հեռավոր ապագայում պանթեոնում տեղ ունենալու համար այլևս պոդխալիմ լինելը քիչ էր` պետք էր «փչանալ» անվերադարձ:

Հ.Գ. Ոչ բոլորին կհաջողվի վերադառնալ «շարքային պոդխալիմ» կարգավիճակին Նոր` հաջորդ իշխանության օրոք: Կորուստներ կլինեն...»: