Օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը, հետաձգվում է 17 չվերթ. ի՞նչ է կատարվում

Օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը, հետաձգվում է 17 չվերթ. ի՞նչ է կատարվում

ՌԴ Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով. ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլն:

Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի դեպքում կարող են կապվել ավիաընկերության հետ: 

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world