Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի ճանաչված տարածքը, այս խնդիրը մնում է օդում․ ԱԽՔ
ՀԱՊԿ-ի հետ մեր դիրքորոշումը երկար ժամանակ է հայտնում ենք, մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ կազմակերպությունը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է մեր տարածաշրջանում Հայաստանի ճանաչված 29 հազար 800 քկմ տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում։ Այս մասին ՔՊ-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահման գոյություն ունի, և մենք պետք է գնանք վերարտադրենք այդ սահմանը, որը գոյություն ունի Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում