ՆԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 18-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է խորդանոց (մոտ 10 քմ) և կուտակած անասնակեր։