108-ամյա կինը նշել է իր երկարակեցության պատճառները

108-ամյա կինը նշել է իր երկարակեցության պատճառները

Հերթական ծննդյան օրը նշող 108-ամյա ամերիկացի կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է Hawaii News Now-ն։

Բեատրիս Չիեկո Մուրանական՝ Հավայան կղզիների Հոնոլուլուից, հունիսի 14-ին նշել է իր տարեդարձը: Կինը ծնվել է Վահայավայում, բայց երբ հինգ տարեկան է եղել, ընտանիքը տեղափոխվել է քաղաք։ Մուրանական ամբողջ կյանքում դայակ է աշխատել եւ նույնիսկ ամուսնու հետ ծանոթացել է, երբ խնամելիս է եղել երեխաներին մի ընտանիքում, որտեղ նրա ապագա ընտրյալը մթերք էր առաքում:

Իր երկարակեցության պատճառների մասին կինը պատմել է 46-ամյա թոռնուհի Էրին Ֆուրուային։ «Նա միշտ շատ է քայլել եւ ամեն նախաճաշից հետո միրգ է կերել: Բայց նա նաեւ սիրել է իրեն եւ շոկոլադով, բեկոնով ու սուրճով է հյուրասիրել»,- պատմել է կնոջ ազգականուհին։

Ֆուրուան նաեւ պատմել է, որ քանի դեռ իր պապը ողջ էր, ինքն ու տատիկը մեքենայով էին գնում ամենուր, սակայն 30 տարի առաջ նրա մահից հետո Մուրանական սկսել է շատ ակտիվ կենսակերպ վարել եւ ամենուր միայն ոտքով է գնացել։

Մուրունակային շնորհավորելու են եկել նրա դուստրը, թոռներն ու ծոռները, որոնք տոնական խնջույք են կազմակերպել երկարակյաց կնոջ համար։