Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում

Ադրբեջանի Սաաթլի շրջանում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 21:38-ին։ Այս մասին հայտնում են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Սաաթլի շրջանում։ Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Բեյլագանում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld