Գերմանական ակումբում տուգանք է սահմանվել ավելորդ քաշի համար․ մանրամասներ

Գերմանական  ակումբում տուգանք է սահմանվել ավելորդ քաշի համար․ մանրամասներ

Գերմանական Դորտմունքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը տուգանք է սահմանել ավելորդ քաշի համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով բելգիական RTBF հեռուստաալիքին։

Բելգիացի Թոմաս Մյունյեն հայտնել է, որ խաղացողները կտուգանվեն 1000 եվրոյով սահմանվածից 100 գրամ ավելորդ քաշի համար։ «Վերջին մարզմանը կշռվել ենք, ընդմիջումից հետո նույնպես կանցնենք կշռման ընթացակարգին»,- ասել է նա։

«Բորուսիան» 27 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ 2024 թվականին թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 13-ին «Դարմշտադտի» հետ արտագնա խաղում։