Բժիշկները զգուշացրել են ցերեկային քնի վտանգի մասին

Մոտ 20-30 րոպեանոց ցերեկային քունը կարող է օգտակար լինել, սակայն ավելի երկար քունը հանգեցնում է խնդիրների, ասում է Եվրոպական բժշկական կենտրոնի նյարդաբան Ելիզավետա Էրմիլովան։
Նա և թունաբան Միխայիլ Կատուշովը «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել են ցերեկային քնի վտանգի մասին։
Եթե ցերեկային քունը տեղի է ունենում քրոնիկ անքնությամբ կամ նարկոլեպսիայով, ապա խոսքը կարող է լինել ցերեկային պաթոլոգիական քնկոտության մասին, զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը հաճախ ուղեկցվում է ցերեկային քնկոտությամբ։ «Կան նաև ենթադրություններ, որ ավելի երկար քնելը (60-90 րոպե, հատկապես երեկոյան) ժամանակի ընթացքում կարող է խաթարել քնի հորմոնի մելատոնինի արտադրությունը: Սա հետագայում հանգեցնում է քուն-արթնության ցիկլի խաթարմանը»,- բացատրել է Էրմիլովան:
Թունաբան Միխայիլ Կատուշովը անքնությամբ կամ հոգեկան խնդիրներ ունեցողներին հորդորել է զգույշ լինել։ Ցերեկային քունը 30-40 րոպեից ավելի է, վտանգում է ընկնել քնի խոր փուլի մեջ և արթնանալուն պես ապակողմնորոշվելու և հոգնածության զգացում է առաջանում:
Այս վիճակը, ըստ թունաբանի, կոչվում է քնի իներցիա, կարող է տևել 15 րոպեից մինչև մեկ ժամ։ «Իսկ ցերեկային երկար քունը կարող է խանգարել գիշերային քնի ռեժիմը, ինչը հանգեցնում է անքնության»,- եզրափակել է նա: