Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, որի գագաթնակետը գրանցվել է մայիսի 29-ի առավոտյան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Այսօր առավոտյան Երկրի վրա գրանցվել է G3-ին մոտ մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ։ Մագնիսական դաշտի տատանումների գագաթնակետը գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 3-ից 6-ը ընկած ժամանակահատվածում», - ասել է Բոգաչովը։
Նրա խոսքով՝ փոթորիկը դիտվել է գեոմագնիսական ակտիվության նկատելի աճի ֆոնին, որի սկիզբը գիտնականները հայտնել են երեկ։
Նրա խոսքով՝ Երկիրը մինչև այս շաբաթվա վերջ կլինի տիեզերքի այնպիսի տարածքում, որտեղ արեգակնային քամու արագությունը բարձրացել է։
«Այս ընթացքում փոթորիկների և գեոմագնիսական խանգարումների ռիսկերը կմեծանան», - նշել է Բոգաչովը։