Քաղաքապետի օգնականը պատգամավորի աշխատավարձ է ստանում, էդ ի՞նչ է անում, որ․ Սամվել Հակոբյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն այսօր ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օգնականների ու խորհրդականների թվին՝ հետաքրքրվելով, թե այդ մարդիկ ի՞նչ են անում, որ այդքան շատ են ու այդքան բարձր աշխատավարձ են ստանում։
«Տիգրան Ավինյանն ունի երկու գործավար, որոնք ստանում են 360 հազար դրամ աշխատավարձ։ Տիգրան Ավինյանն ունի չորս օգնական, որոնք ստանում են 545 հազար դրամ, Տիգրան Ավինյանն ունի յոթ խորհրդական, որոնք ստանում են 630 հազար դրամ։ Եթե այս բոլոր մարդիկ աշխատեն, Տիգրան Ավինյանը կարող է էլ գործի չգալ»,- նշեց նա՝ նկատելով, որ պատգամավորի օգնականը ստանում է պատգամավորին հավասար աշխատավարձ։
Մանրամասները՝ տեսանյութում։