Խոշոր հրդեհ՝ «Դրագոն» համալիրում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ՝ «Դրագոն» համալիրում. կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին:

Դեպքի փաստով ոստիկանության կենրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու են հրդեհի առաջացման պատճառները: