ՔՊ-ն չի մասնակցի ԿԿՀ անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանի ընտրությանը
Կորուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հաջորդ քվեարկությունը տեղի կունենա 17:00-ից 17:30 ընկած ժամանակահատվածում։
«Նախորդ քվեարկության արդյունքները՝ Մրցութային խորհուրդի Կորուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը։
«Թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթ ունենալուց։ Եզրափակիչ ելույթը կարևոր էր, սրանից ելնելով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։