Երեք անչափահասների միայնակ մայր եմ, տուն չեմ կարողանում գնել․ տեղահանված արցախցի

Ապրում ենք Խարբերդում ու չենք կարողանում պետության հատկացրած 25 հազար դոլարով տուն գնել։ Այսօր Կառավարության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց տեղահանված արցախցիներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ միայնակ մայր է, ապրում է երեք անչափահաս երեխաների հետ, և ամսական 40 հազար դրամ է հատկացվում իրենց։

«Հինգ ամիս այդ գումարը միայն կոմունալ վճարելու համար տվեցինք։ Թող մեր գումարը տան, մենք կգնենք տուն, ինչո՞ւ ենք մեզ իրենց հետևից գցում»,- նեղսրտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։