Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տունս հիմնահատակ ավիրել են, դիմել եմ իշխանություններին․ Մեծ Շենի բնակիչ

Blog Image

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի Մեծ Շեն գյուղում քանդել են գյուղացու տունը։ Քանդել են առանց գույքը հանելու։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ դա արվել է Լաչինի ճանապարհը կառուցելու համար, ինչի հետևանքով տուժել է ընտանիքը։
Թեմայի վերաբերյալ MediaHub.am-ը զրուցեց Մեծ Շենի բնակչի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն դիմել է իշխանություններին, այժմ էլ սպասում է պատասխանի։
«Տունս հիմնահատակ քանդել են, ոչինչ չի մնացել, տեսնենք ինչ է լինելու»,- ասաց Մեծ Շենի բնակիչը։
Նշենք, որ տունը քանդելու հետևանքով՝ վնասվել է նաև հարակից եկեղեցու պատը։



Մերի Գևորգյան

Send