Telegram-ի համահիմնադիր Դուրովը հայտնել է, որ 12 երկրում կենսաբանորեն փոխկապակցված 100 երեխա ունի

Telegram-ի համահիմնադիր Դուրովը հայտնել է, որ 12 երկրում  կենսաբանորեն փոխկապակցված 100 երեխա ունի

ВКонтакте սոցիալական ցանցի և Telegram հաղորդակի համահիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովն ասել է, որ ունի 100 երեխա աշխարհի 12 երկրում։

Դուրովը հայտնել է, որ 15 տարի առաջ ընկերոջ խնդրանքով դարձել է սերմնահեղուկի դոնոր։

«Նա ասաց, որ ինքն ու կինը պտղաբերության խնդիրների պատճառով չեն կարող երեխա ունենալ։ Եվ ինձ խնդրեց, որ կլինիկայում սերմնահեղուկ նվիրեմ, որպեսզի երեխա ունենան: Ես ծիծաղեցի այնքան ժամանակ մինչև հասկացա, որ նա լիովին լուրջ է»։

Դուրովը նախատեսում է գաղտնազերծել իր գենետիկ կոդը, որպեսզի իր կենսաբանական երեխաների համար ավելի հեշտ լինի գտնել միմյանց։ Նրա խոսքով՝ այս բարեգործությունն օգնել է առնվազն 12 երկրների զույգերի երեխա ունենալ։ Գործարարը նաև ասել է, որ IVF կլինիկայում դեռ պահպանվում է իր հեղուկը, որը կարող է օգտագործվել բեղմնավորման համար։