Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահն առաջին անգամ է հայց ներկայացնում  Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, այսպես կոչված, ռուսաստանյան օրենքին: Հիշյալ օրենքը հակասահմանադրական է»,- նշել է նա։

Հայցի Զուրաբիշվիլին պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունն ու վերջնականապես չեղարկել այն։