Մաշկաբանը բացահայտել է ժամանակակից մազերի ներկերի վտանգները

 Մաշկաբանը բացահայտել է ժամանակակից մազերի ներկերի վտանգները

Մազերի ժամանակակից ներկերը սխալ օգտագործման դեպքում կարող են վնասել մազերի առողջությանն ու կառուցվածքին, ասել է մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլևան։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։

Ըստ նրա՝ ներկերի երկու տեսակ կա՝ ոչ օքսիդացնող, որը մակերեսային է գործում, և օքսիդացող՝ մազերի կառուցվածքը թափանցող։ «Որքան երկար է պահպանվում ներկը, այնքան ավելի ագրեսիվ է նրա քիմիական բաղադրությունը»,- նշել է Ֆիլևան։

 

Օքսիդացնող ներկերը կարող են առաջացնել մազերի բարակ և փխրունություն, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաներ: Ներկերի մեջ պարունակվող ամոնիակը և պարաֆենիլենդիամինը կարող են հանգեցնել քորի, կարմրության և նույնիսկ անաֆիլակտիկ շոկի։ Վնասը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել մազերը ներկել սրահներում և ընտրել միայն պրոֆեսիոնալ արտադրանք։