Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18.06-23.06.2024թ.)
 

Երևան քաղաքում՝
Հունիսի 18-ին և 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-ին և 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, 19-ին, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 18-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     36.0°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          10.2°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    21.6°C