Սիրով պատրաստ եմ շպրտել մանդատս․ Աննա Մկրտչյան

Միակ պրոբլեմն ԱԺ-ում մնալու՝ երաշխավորված ձայն լինելն է Նիկոլի դեմ։ Եթե իմ փոխարեն մեկը գա, որ ավելի երաշխավորված ձայն կլինի, սիրով իմ մանդատը կշպրտեմ, հատկապես, որ ինձ խիստ տհաճ է այդտեղ լինել։ Այդ մասին այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա նշեց, որ ինքը սիրով պատրաստ է շպրտել մանդատը, եթե հանրային կոնսոլիդացիա լինի, որ այդ մանդատը որևէ դեր չունի։

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի՝ երեք ամսով երկարաձգմանը, Աննա Մկրտչյանն ասաց՝ էդ ո՞ր մի վնգստացողն է, որ Նիկոլի ասածը պիտի չանի։

«Մարդիկ չունեն արժանապատվություն, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։