Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին․ Բլինքեն

Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին․ Բլինքեն

Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին։ Հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ըստ նրա՝ Վրաստանի կառավարության գործողությունները անհամատեղելի են Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։

Պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումն է։