Մասնագետները խոսել են գարեջրի անսպասելի առողջարար հատկությունների մասին

Մասնագետները խոսել են գարեջրի անսպասելի առողջարար հատկությունների մասին

Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան ու սրտաբան Գերման Գանդելմանը ռուսաստանյան Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել են գարեջրի անսպասելի առավելությունների մասին։

Մալիշեւան ասել է, որ խորովածի պատրաստման ժամանակ առաջանում են քաղցկեղածին նյութեր։ Նա զգուշացրել է, որ այդ նյութերը կարող են քաղցկեղ առաջացնել։

Խորովածի մեջ քաղցկեղածինների կոնցենտրացիան նվազեցնելու համար Գանդելմանը խորհուրդ է տվել այն մարինացնել գարեջրի մեջ։ «Գարեջուրը նվազեցնում է [քաղցկեղածինների] քանակը 80 տոկոսով։ Եթե մարինացնում ես գինու մեջ, ապա քաղցկեղածինների քանակը մոտ 40 տոկոսով է նվազում»,- ընդգծել է բժիշկը։

«Գարեջուրը թիվ մեկ մարինադն է»,- ասել է Մալիշևան։ Նա նշել է, որ գարեջրին կարելի է ավելացնել խնկունի, որը պաշտպանում է նաև քաղցկեղածիններից։