Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի հինգերորդ նիստում։