ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ

Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանում ողջ ընթացքում ԱԱԾ-ի կողմից գործողությունները կատարելու ժամանակ շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։