Բժիշկը բացահայտել է աշխարհի ամենատարեց կնոջ՝ Մարիա Մորերայի երկարակեցության գաղտնիքը

117 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ Մարիա Բրանյա Մորերան։ Թերապևտ, սրտաբան և ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Անդրեյ Կոնդրախինը բացահայտել է նրա երկարակեցության գաղտնիքը։
Բժշկի խոսքով՝ լավ գեներն առանցքային դեր են խաղացել, քանի որ կյանքի տեւողությունը 80-85 տոկոսով կախված է ժառանգականությունից։ Այնուամենայնիվ, իսպանուհին դժվար թե ապրեր այդքան, եթե ծխեր, շատ յուղոտ ուտելիքներ ուներ և ընդհանրապես շատ առողջ ապրելակերպ չվարեր։ Կարևոր է նաև օգտագործվող շաքարի և աղի քանակը, ֆիզիկական ակտիվության առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև պատշաճ ու ժամանակին հանգիստը։
«Արտաքին միջավայրի լրացուցիչ գործոններ, ներքին միջավայր՝ սա այն ամենն է, ինչ ազդում է մարմնի վրա որպես ամբողջություն»,- մեջբերել է 360.ru-ն Կոնդրախինի խոսքերը։
Օգոստոսի 20-ին Մորերան, ով 2022 թվականից մոլորակի ամենատարեց կենդանի մարդն էր, մահացել է 117 տարեկանում։