Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում. Նա խաբել է. մաս 57. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում. Նա խաբել է. մաս 57. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կամ մայիսի վերջին, կամ հունիսին:

Ավելին, նույն Փաշինյանը նշում էր, որ մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, եւ փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում, եւ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պայմաններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ: Ընտրությունները տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով եւ այն նույն ռեյտինգային ընտրակարգով, որին Փաշինյանի իշխանությունը դեմ էր:

Ստացվում է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: