Հունգարիան համաձայնել է երկարաձգել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներն ԱՄՆ-ից զանգից հետո

Հունգարիան համաձայնել է երկարաձգել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներն ԱՄՆ-ից զանգից հետո

Հունգարիան համաձայնել է երկարաձգել Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցները, որոնց ժամկետը պետք է ավարտվեր հունվարին՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։ Այս մասին գրել է «Politico» թերթը` վկայակոչելով աղբյուրներ։

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցները երկարաձգվում են ԵՄ խորհրդի առանձին որոշմամբ՝ տարին երկու անգամ՝ հունվարին և հուլիսին։ Ձմռանը Հունգարիան հերթական անգամ դեմ արտահայտվեց սահմանափակումներին, բայց հետո համաձայնեց ԵՄ-ից էներգետիկ անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո։

Պատժամիջոցները երկարաձգելու իր մերժումը փաստարկելիս Բուդապեշտը, ի թիվս այլ բաների, վկայակոչել էր Դոնալդ Թրամփի հանրապետական ​​վարչակազմի՝ Միացյալ Նահանգներում իշխանության գալը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել էր, որ դա կբացի «նոր դարաշրջան», որտեղ անհրաժեշտ է «պատուհանից դուրս նետել պատժամիջոցները» և «ռուսների հետ առանց պատժամիջոցների հարաբերություններ ստեղծել»:

Սակայն պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը կոչ էր արեց Ռուսաստանին հնարավորինս շուտ բանակցել Ուկրաինայի հետ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ կսահմանի ռուսական բոլոր արտահանումների նկատմամբ։