Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵՄ դիվանագետը քննարկել են նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները․ մանրամասներ

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵՄ դիվանագետը քննարկել են նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները․ մանրամասներ

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ 

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև խաղաղության պայմանագրի նախագիծը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը։

Նույն ֆորումի շրջանակներում երեկ Կլաարը հանդիպել էր նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: