MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։
Նոյեմբերի 10-ին աշխարհում նշում են Երիտասարդության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը:
Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով կազմակերպված համաժողովը նախաձեռնել էր Երիտասարդության համաշխարհային խորհուրդը:
Այդ ժամանակից սկսած՝ երիտասարդական կազմակերպությունների միջազգային միավորումը համախմբում է աշխարհի երիտասարդությանը՝ անկախ նրանց քաղաքական և կրոնական հայացքներից, ռասայական և ազգային պատկանելիությունից:
Ամենահայտնի իրադարձությունը, որը կազմակերպում է կառույցը, երիտասարդության և ուսանողների փառատոնն է: Երիտասարդության և ուսանողների 1-ին hամաշխարհային փառատոնն անց է կացվել 1947թ. Պրահայում` համախմբելով 17 հազար մասնակցի: