Ձնամաքրման մեքենաները խափանվել են

Անցած մեկ շաբաթվա ընթացքում 57 աղբատար մեքենաներից 33-ն է աշխատել։ Առկա տեխնիկայից տասը երկար ժամանակ է՝ խափանված վիճակում է։ Այդ մասին զեկուցվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Նշվեց նաև, որ առկա ձնամաքրման մեքենաները 38-ն են, սակայն աշխատանքներում ներգրավված են եղել 36-ը։

«Յոթ մեքենա խափանվել է։ Մայթ մաքրող 50 մեքենաները ևս աշխատանքներում ներգրավված են եղել, դրանցից 15-ը խափանվել է»,- նշվեց խորհրդակցության ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։