Որքա՞ն մարդ է բռնի տեղահանվել Արցախից Հայաստան՝ ժամը 20։00 դրությամբ

Ժամը 20։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․520 անձ արդեն Հայաստանում է։ Հակարիի կամուրջը հատել է 21․107 տրանսպորտային միջոց։ 91․031 մարդ է հաշվառվել
59․059 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից։ ԼՂ-ից ՀՀ նոր ժամանողների մասին վերջին տվյլաներով ինֆորմացիա չկա։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։