ՊՆ-ն ուսումնասիրում է վարժական հավաքների կազմակերպման վերաբերյալ քաղաքացիների բոլոր ահազանգերը

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր՝ ահազանգեր կան, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար: Թեև օրենքը սահմանում է՝ պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով։ Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ։
MediaHub.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ Նրա խոսքով՝ իրենք տեղյակ են, որ նման ահազանգեր կան։
«Բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են»,- նշեց Արամ Թորոսյանը։
Նարե Գնունի