«Օպելով» երկու տղամարդ փորձել են 1,5 միլիոն դրամի ծխախոտ վերավաճառել

 «Օպելով» երկու տղամարդ փորձել են  1,5 միլիոն դրամի ծխախոտ վերավաճառել

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը ապրիլի 23-ին մեկուկես միլիոն դրամով գնել է Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից՝ վրացի անծանոթ անձից և վերավաճառելու նպատակով տեղափոխել է Գյումրի:

Գյումրեցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

«Օպելը» տեղափոխվել է Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: