Կյանքից հեռացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ քահանա Սահրադյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ից սկսված։ Հոգեհանգստյան կարգը կկատարվի ժամը 18:00-ին։
Վերջին օծումը կկատարվի մայիսի 4-ին՝ ժամը 11-ին՝ հընթացս Սուրբ Պատարագի, նույն եկեղեցում։
Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցի