Սպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձը

Սպիտակ տունը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան էջում անդրադարձել է  Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձին:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին բռնություններից 17 հայ ռազմագերիների վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տևական խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին», - գրել է Սալիվանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: