Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

Blog Image

Կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել

Իսպանիայում կապիկի ծաղիկ վարակից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Cadena SER. ռադիոկայանը։

«Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքը»,- հաղորդում է ռադիոկայանը՝ հղում անելով առողջապահության համակարգի կոորդինացիոն կենտրոնին։

Կապիկի ծաղիկը եզակի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն։ Սովորաբար դա թեթև հիվանդություն է և մարդիկ առողջանում են մի քանի շաբաթների ընթացքում, սակայն հնարավոր են նաև բարդություններ։

Կապիկի ծաղիկի հիմնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավերը, ցավեր մեջքի շրջանում, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, թուլությունը։

Ցանը զարգանում է նախ դեմքի շրջանում և տարածվում է ամբողջ մարմնով։

Send