Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։
«Նշվել է Մոսկվայի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը բարձր գնահատականի է արժանացել Մոսկվայում։ Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը»։
Հայկական կողմը հայտնել է․
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ»: