Վանաձորում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Վանաձորում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։