Ինչո՞ւ է պետք միայն կենդանի խեցգետին եփել

Խեցգետինները անմիջապես սպառման արտադրանք են, դրանք պետք է եփվեն բացառապես կենդանի վիճակում: Ինչո՞վ է դա պայմանավորված, և ի՞նչ կլինի, եթե եփեք խեցգետին, որը սատկել է սեփական մահով, այս մասին հրապարակում է արել «Аргументы и факты» հրատարակությունը։
Մասնագետների կարծիքով՝ խեցգետինները գործնականում ամենակեր են։ Հետեւաբար, խեցգետինը պարունակում է բազմաթիվ բակտերիաներ, եւ բնական մահվան դեպքում դրանք անմիջապես սկսում են քայքայվել եւ արտազատել դիակային թույն։ Նման դելիկատեսներ օգտագործելիս թունավորումը երաշխավորված է։
Նույն պատճառով ավելի լավ է գնել կենդանի խեցգետին, այլ ոչ թե սառեցված: Վերջին դեպքում դժվար է միանշանակ իմանալ, թե որքանով է արտադրողն ազնիվ հաճախորդների հետ, և արդյոք այն իրոք իր մահով չի սատկել, այլ ողջ-ողջ սառել է։
«Ընդհանրապես, խեցգետնի միսը շատ առողջարար է, այն պարունակում է շատ սպիտակուցներ, օմեգա-3 ճարպաթթուներ, յոդ, սելեն, կալիում և ֆոսֆոր»,- ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, որի խոսքերն է մեջբերել «Вечерняя Москва» հրատարակությունը։
Նախկինում բժիշկները նախազգուշացրել էին, որ խեցգետինները սալմոնելլայի և կլոստրիդիայի կրողներ են, և քանի որ այս ծովամթերքները ենթարկվում են կարճատև ջերմային մշակման, «վնասատուները» հեշտությամբ կարող են մտնել մարդու մարմին: