Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիք կա՝ Միջազգային քրեական դատարանի որոշման հիման վրա։

«Դեռ ոչ: Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- Պեսկովի խոսքերն է փոխանցում «Подъём» տելեգրամի ալիքը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել։