Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիտվայի ԱԳՆ-ն հանդես է եկել ռուսաստանցիների համար զբոսաշրջային շենգենյան վիզաների չեղարկման օգտին

Blog Image

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը ԵՄ մակարդակով առաջարկել է չեղարկել ռուսաստանցիներին տրվող շենգենյան տուրիստական ​​վիզաների վավերականությունը։ 

Գերմանիայի կառավարությունը ավելի վաղ քննարկման էր ներկայացրել ԵՄ որոշման նախագիծը, որով արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը հաջորդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում։ Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ Էստոնիան կփակի սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար՝ հանրապետության կողմից տրված շենգենյան վիզաներով։

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ երկրները դժվար թե ընդհանուր համաձայնության գան ռուսներին վիզաների տրամադրման արգելքի վերաբերյալ, սակայն դա Վիլնյուսի համար հրաժարվելու պատճառ չէ։ 

Send