Բժիշկը բացատրել է, թե որ զուգարանի թուղթը կարող է վտանգավոր լինել առողջության համար

Պարզվում է, որ այնպիսի օգտակար բանը, ինչպիսին զուգարանի թուղթն է, այս օրերին կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար։ Ինչպես պարզաբանել է մաշկաբան Իրինա Սկորոգուդաևան, ավելի վաղ՝ մոտ 20 տարի առաջ, զուգարանի թուղթը պատրաստվում էր հին թերթերից, գրքերից և այլ թափոններից, և նման հիգիենիկ միջոցը սպառողների մոտ որևէ կողմնակի ազդեցություն չի առաջացրել։ Մեր օրերում զուգարանի թուղթը շատ ավելի լավ տեսք ունի՝ տարբեր նկարներով ու հոտերով, բայց հենց այս էսթետիկայում է վտանգը։
«Հենց ներկանյութերի առկայությունն է, որ առավել հաճախ կարող է գրգռվածություն առաջացնել աճուկների հատվածում և թղթի ու մաշկի անմիջական շփման վայրերում»,- նշում է մասնագետը։
Ավելին, ըստ բժշկի, զուգարանի թղթի որոշ անորակ նմուշներ կարող են առաջացնել ոչ միայն բորբոքումներ և թութք, այլև հրահրել ուղիղ աղիքի չարորակ ուռուցքների առաջացում։
«Դա ճիշտ է, քանի որ տպագրական թանաքները կապար են պարունակում, որը քաղցկեղ է առաջացնում»,- ասում է բժիշկը։
Բժիշկ Սկորոգուդաևան խորհուրդ է տալիս չգնել մոխրագույն գլանափաթեթներ, քանի որ թղթի վերամշակման և սպիտակեցման համար օգտագործվում է քլոր, որն իր հերթին վերածվում է դիօքսինի՝ թունավոր և քաղցկեղածին նյութի։ Զուգարանի թուղթը պետք է պատրաստված լինի մաքուր ցելյուլոզից, առանց բուրմունքների, գունավոր տպումների կամ երանգների:
«Ավելի լավ է ընտրել սովորական անգույն, միջին արժեքով սպիտակ թուղթ»,- խորհուրդ է տալիս փորձագետը։