ԹԵՍՏ․ իսկ դո՞ւք հիշում եք նրանց

ԹԵՍՏ․ իսկ դո՞ւք հիշում եք նրանց

Նարա Շլեփչյանը ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցը, 1957թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը և մինչ օրս աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 1964-83թթ դասավանդել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս:

Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով: 2000-01թթ վարել է «Մեր էկրանը» հաղորդումը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերն է եղել: 2001-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը: