Մարսելում անչափահասները բռնության են ենթարկել չորսամյա աղջնակի. մանրամասներ

Մարսելում (Ֆրանսիա) անչափահասները բռնության են ենթարկել չորսամյա աղջկան. այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին համայնքային կենտրոնում, որի տարածքում գործում է դեռահասների ակումբ և մանկապարտեզ։ Աղջիկը մեծահասակներին պատմել է «իրեն վիրավորած տղաների մասին»։ Այնուհետեւ երեխային տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։
Բժիշկները տուժածին մոտ նկատել են աճուկի հատվածից արյունահոսություն։ Աղջկան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այժմ նրա հետ աշխատում են հոգեբանները։
Մարսելի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել «մինչեւ 15 տարեկան անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության» փաստով։ Նախադպրոցական երեխայի բռնաբարության հեղինակները դեռևս պարզված չեն:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world