Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ վիզա ստանալու տուրքը թանկացե՞լ է ՀՀ քաղաքացիների համար

Blog Image

Վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել լուրն այն մասին, որ ԱՄՆ-ն միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր՝ «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին, և որը կվերադարձվի վիզայի պայմանները չխախտելու դեպքում։ Այս մասին գրել էր CNN-ը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդունած ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթին։

Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթներից մեկի։ 

Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար: Սա վերաբերում է հանգստի և աշխատանքի նպատակով ճանապարհորդներին, միջազգային ուսանողներին և ժամանակավոր  այլ այցելուներին: Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:

Այս ամենը պետք է գործեր արդեն հոկտեմբեր ամսից, իսկ արդյո՞ք դա վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիներին: MediaHub-ը ճշտեց, որ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիները չեն վճարում հավելյալ 250 դոլար արժողությամբ Visa Integrity Fee-ն՝ «վիզայի բարեխղճության վճարը»: 

MediaHub-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիները վճարում են միայն վիզայի պետական տուրքը՝ 185 դոլար:

Մարիաննա Արամյան

Թեգեր :
Send